Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյան

Գեղարքունյաց թեմի առաջնորդ

● Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1982թ․, ք․Էջմիածնում։  Ավազանի անունը՝ Հայկ։
1989-1999թթ․ -Էջմիածնի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոց։
1999-2005թթ. -Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 

● Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

2004թ․-սարկավագ՝ ձեռամբ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի։
2007թ․- կուսակրոն քահանա՝ ձեռամբ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։
2015թ․- մասնավոր վարդապետության 4 աստիճաններ, ձեռամբ՝  Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի։  (Վարդապետական թեզ՝  «Կարապետ Տեր-Մկրտչյանի մանկավարժական հայացքները»)։
2024թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ։

● Պաշտոնավարություն

2007թ․ -Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։
2008թ.- Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ։
2009-2010թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, որպես դասախոս։
2010-2011թթ. - Դիվանատան Ժողովական գրասենյակի տնօրեն։
2011-2013թթ․ -. Փարիզի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ։
2013-2019թթ.- Մայր Աթոռի փոխդիվանապետ։
2019թ․- Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ։
2024թ․-ից - Գեղարքունյաց թեմի առաջնորդ։